Կարծիք

25.10.2017 07:20


Սա նոր գնեցի սուպերմարկետից․ նման կերպ խաբել են ու շարունակում են խաբել (լուսանկար)

Սա նոր գնեցի սուպերմարկետից․ նման կերպ խաբել են ու շարունակում են խաբել (լուսանկար)
Սա նոր գնեցի չորորդ զանգվածում գտնվող սուպերմարկետից. Նախնական գումարը 510 դր. էր։ Չգիտեմ՝ ինչ անցավ մտքովս, բայց խնդրեցի վաճառողուհուն ևս մեկ անգամ կշռել. ու չնայելով վաճառողուհու մունաթին՝ արդեն պնդեցի պահանջս.
Եվ ահա` գինը կտրուկ փոխվեց` 458 դր.-ի։
Զարմացած դեմքիս նայելով՝ վաճառողը փորձեց արդեն մեղմ ձայնով, անհեթեթ արդարացումներ առաջ քաշել, բայց պարզից էլ պարզ էր, որ նման կերպ խաբել են ու շարունակում են խաբել իրենց հաճախորդներին։
Այսինքն, անհիմն, անիմաստ թանկացումներին զուգահեռ մի հատ էլ անիմաստ խաբվում ենք խանութպաններին կամ վաճառողներին (չգիտեմ, արդյոք խանութպանները տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում իրենց մեջքի ետևում, թե ոչ).
Թերևս այսքանը։ Հա՛, ու մեկ բան ևս. մ՛ի խաբվեք, դա ձեր ինքնասիրությունն է վիրավորում, ու բնավ հարցը հավի բուդը կամ էդ մի քանի դրամի տատանումը չէ, պարզապես՝ խաբում են ամենուր և ամեն ինչում։
Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը