Լրահոս

28.12.2010 16:44


2010թ.-ին ԼՂՀ Պաշտպանության բանակը ստիպողի դերում է եղել

Ինչպես հայտնում է «Regnum» գործակալությունը՝ ԼՂՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը 2010թ. արդյունքների ամփոփմանն ու 2011թ. ծրագրերի մասին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է.

-2010թ. ԼՂՀ Պաշտպանության բանակի համար բավականին դժվար տարի էր մի քանի առումներով։ Դրանք են՝ առաջնային գծում հակառակորդի ակտիվ գործողությունները, բանակի առաջ ծառացած լայնածավալ աշխատանքները, մեծ ծավալի ինժեներական աշխատանքները, ինչպես նաև որոշակի ֆինանսական ու նյութական խնդիրները, որոնք կապված էին համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետ։ Այնուամենայնիվ, ԼՂՀ Պաշտպանության բանակը լուծել է իր առջև դրած խնդիրները և ապահովել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, ինչպես նաև ԼՂՀ քաղաքական իշխանություններին ու Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռել ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ ԼՂՀ Պաշտպանության նախարարը նշել է, որ նախատեսված բոլոր բանակային միջոցառումները իրականցվել են բարձր մակարդակով, իսկ առաջնային գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը եղել է ստիպողի դերում։

Այս խորագրի վերջին նյութերը