Սանասար Գաբրիելյանը դատարանում հայտարարեց, որ Սամվել Բաբայանը «Իգլա»-ն բերելու հետ կապ չունի (լրացված)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը, որը նախորդ անգամ հետաձգվել էր Բաբայանի առողջական խնդիրների պատճառով։
Տեղի է ունեցել ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի հարցաքննությունը, ով դատարանում հայտարարել է, որ Սամվել Բաբայանը «Իգլան» բերելու հետ կապ չունի․ ինքը ցանկացել է դա բերել Արցախի բանակին նվիրելու համար ու այդ նպատակով դիմել էԱրմեն Պողոսյանին, վերջինն էլ Հրաչյա Մայիլյանի միջոցով փորձել է Վրաստանից տեղափոխել այն։
«Ես ուզում եմ անձամբ Արցախի բանակին նվեր տամ: Ժամանակին 42 միավոր զենք եմ բերել: Էն ժամանակ հերոսացնում էին, հիմա մի տրուբի համար ասում են, թե՝ զենք եսբերել»,-ասել է ամբաստանյալը:
Դատարանում նաև ընթերցվել է ամբաստանյալ Արմեն Պողոսյանի նախաքննական ցուցմունքները։ Դրանց հրապարակումից հետո նա հայտարարել է, որ Սամվել Բաբայանի հետ կապված իր արտահայտություններն ու ենթադրությունները սխալ են եղել և Բաբայանը այս ամենի հետ կապ չունի։
Դատական հաջորդ նիստում կհարցաքննվի Սամվել Բաբայանը:
Սանասար Գաբրիելյանը դատարանում հայտարարեց, որ Սամվել Բաբայանը «Իգլա»-ն բերելու հետ կապ չունի (լրացված)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը, որը նախորդ անգամ հետաձգվել էր Բաբայանի առողջական խնդիրների պատճառով։
Տեղի է ունեցել ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի հարցաքննությունը, ով դատարանում հայտարարել է, որ Սամվել Բաբայանը «Իգլան» բերելու հետ կապ չունի․ ինքը ցանկացել է դա բերել Արցախի բանակին նվիրելու համար ու այդ նպատակով դիմել է Արմեն Պողոսյանին, վերջինն էլ Հրաչյա Մայիլյանի միջոցով փորձել է Վրաստանից տեղափոխել այն։
«Ես ուզում եմ անձամբ Արցախի բանակին նվեր տամ: Ժամանակին 42 միավոր զենք եմ բերել: Էն ժամանակ հերոսացնում էին, հիմա մի տրուբի համար ասում են, թե՝ զենք ես բերել»,-ասել է ամբաստանյալը:

7or.am