Լրահոս

28.12.2010 16:26


Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշիվները կալանքի տակ են առնվել

Վրացական «ՏաոՊրիվատԲանկ»-ը կալանք է դրել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշիվների վրա։ Այս մասին հայտնել է «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը։

Ֆեդերացիայից տեղակացրել են, որ իրենք աստիճանաբար փակել են բանկին ունեցած պարտքը, որը հավաքել էր երկրի ֆուտբոլի նախկին ղեկավարությունը, սակայն հունվարի 22-ին կայանալիք ՎՖՖ համագումարից առաջ հաշիվների վրա անսպասելիորեն կալանք է դրվել։

Խոսքը 300 հազար եվրո վարկի մասին է, որը ՎՖՖ-ն աստիճանաբար մարում էր։

Այս խորագրի վերջին նյութերը