Կարծիք

22.10.2017 09:28


Ոստիկանության բյուջեն կազմել է կրթության բյուջեի մոտ 52 տոկոսը

Ոստիկանության բյուջեն կազմել է կրթության բյուջեի մոտ 52 տոկոսը

Ուրեմն, Հայաստանի կրթության ֆինանսավորումը 2016-ին եղել է մոտ 254 մլն դոլար, իսկ նույն թվին ոստիկանության ֆինանսավորումը կազմել է 134 մլն դոլար, այսինքն ոստիկանության բյուջեն կազմել է կրթության բյուջեի մոտ 52 տոկոսը:

Հայաստանում աշակերտների թիվը մոտ 365 000 է, իսկ ոստիկաների թիվը՝ մոտ 30 000 (այս թվի շուրջ տարբեր կարծիքներ կան): Ոստիկանների թիվը մոտ 12 անգամ աշակերտներից քիչ է, բայց ֆինանսավորումը ընդամենը երկու անգամ է քիչ: Կամ էլ կարելի է ասել, որ մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շատ ներդրում է կատարվում, քան մեկ աշակերտի վրա:

Բացի դրանից ոստիկանության բյուջեն 2011 թվականին եղել է մոտ 49 մլն դոլար, իսկ 2016-ին 85 մլն դոլարով ավելացել են: Կրթության բյուջեն 2011-ին եղել է մոտ 220 մլն դոլար, իսկ 2016-ին հասել է 254 մլն դոլարի: Ոստիկանության համար 85 մլն դոլար են ավելացրել, իսկ կրթության համար՝ ընդամենը 34 մլն (թվերը թարմացված են):

Երբ որ հանրային պահանջ է լինում ավելացնել կրթության բյուջեն, իշխանությունները սկսում են լացել, որ գումար չկա, իրականում գումար կա՛, բայց մեջները մի ադեկվատ ու մտահոգ մարդ չկա, որ ասի՝ մեր երեխաների ու մեր ապագայի մեջ ներդրումը ավելի կարևոր է, քան ոստիկանությունում կատարված ներդրումները: Եթե մենք ոստիկանի վրա մոտ 6 անգամ ավելի շատ ներդրում ենք կատարելու, քան մեր երեխաների ու մեր ապագայի վրա, ապա դա նշանակում է, որ ապագան ավելի մռայլ է լինելու, քան ներկան: Սա Հյուսիսային Կորեայի ճանապարհն է:

Ի դեպ կրթության ֆինանսավորումը 2016-ին կազմել է ՀՆԱ-ի մոտ 2.4 տոկոսը, սա շատ վտանգավոր շեմ է: Այս թվով մենք առաջ ենք Կամբոջայից ու Կոնգոյից, բայց հետ ենք Ռուանդայից ու Ալժիրից:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը