Լրահոս

28.12.2010 15:22


Կանանց գաղութում՝ խորհրդարանական լսումներ

Կանանց գաղութում՝ խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովը մտադիր է ԱԺ-ի գարնանային նստաշրջանում առաջին անգամ արտագնա խորհրդարանական լսում կազմակերպել։ Ծրգարվում է այն անցկացնել Աբովյանի կանանց և անչափահասների գաղութում։

Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ խորհրդարանական այդ լսումների նպատակն անազատության մեջ գտնվող մարդկանց պայմաններն ու նրանց իրավունքների պաշտպանության ուսումնասիրությունն է։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն էլ գարնանային նստաշրջանում մտադիր է կրկին լսումներ անցկացնել ճանապարհային ոստիկանությանն առնչվող խնդիրների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը