«Մյուս անգամ բանկա-բութուլկեքին մոտս չուղարկեք». Շտապ օգնություն հրավիրվեց դատարան
Քիչ առաջ՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ, շտապ օգնություն հրավիրվեց դատարան։
22 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալը լուրջ առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ընկալել, թե ինչ է կատարվում դատական նիստում։ Պապիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալի մոտից հացադուլի մեջ գտնվելու 21-րդ օրը հայտնաբերել են արգելված իր, կասկածելի է, սակայն, թե ինչպես կարող էր դա հայտնվել Ներսես Պողոսյանի մոտ։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ նրան տեղափոխել են պատժախուց, թեեւ բժիշկը չի տվել եզրակացություն՝ արդյո՞ք կարող է հացադուլի մեջ գտնվող անձը տեղափոխվել այնտեղ։
Արայիկ Պապիկյանը նաև ասաց, որ Ներսես Պողոսյանի կողքի խուց ինչ-որ անձ է բերվել, որը սպառնալիքներ է հնչեցրել իր պաշտպանյալի ու նրա ընտանիքի անդամների հասցեին. «Մյուս անգամ բանկա-բութուլկեքին մոտս չուղարկեք»,- դիմելով դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ ասաց Ներսես Պողոսյանը։
Պաշտպանները միացան Արայիկ Պապիկյանի միջնորդությանը՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատախազն առարկեց։
Թեեւ Պողոսյանը հրաժարվում էր բժշկական օգնությունից, այնուամենայնիվ, շտապ օգնությունը ժամանեց։

Աղբյուրը՝ a1plus.am