Քաղաքական

20.10.2017 12:56


Ներսես Պողոսյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստն ու լքեցին դահլիճը

Ներսես Պողոսյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստն ու լքեցին դահլիճը

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստն ու լքեցին դահլիճը։

Նրանք հայտարարեցին, որ դատավորը խախտում է իրենց պաշտպանյալի իրավունքները։

Նշենք, որ դատավորը շտապօգնություն էր կանչել՝ որպեսզի բուժզննության ենթարկեին երեք շաբաթ շարունակ հացադուլի մեջ գտնվող Ներես Պողոսյանի առողջական վիճակը, ինչից հետո որոշեր նիստը շարունակելու նպատակահարմարությունը։

Ըստ շտապօգնության եզրակացության, Պողոսյանն իր ոտքով մոտեցել է իրենց և հրաժարվել բուժզննությունից, հետևաբար նա ի վիճակի է մասնակցել նիստին։ Պողոսյանը հայտարարեց, որ դա սուտ է, ինքն իրեն վատ է զգում։

Փաստաբանները պահանջեցին հետաձգել նիստը։ Դատավորը մերժեց առաջարկը։

Ներսես Պողոսյանը մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը