Կարծիք

20.10.2017 17:42


Դա նման է ժամանակին անձրևին ինչ-որ բաներ վերագրելուն

Դա նման է ժամանակին անձրևին ինչ-որ բաներ վերագրելուն

Ուրեմն, մարդն իր գոյության մեծ մասի ընթացքում իր մասին շաաատ ունիկալ կարծիք է ունեցել: Ժամանակին բնության մեջ տեղի ունեցող ցանկացած երևույթ կապում էր իր հետ: Անձրև էր գալիս, մտածում էր, որ բնությունն է ջղայնացել իր վրա, գիսաստղ էր անցնում, մտածում էր` աստվածները մեսիջ են ուղարկում երաշտի մասին, քամի էր լինում՝ մտածում էր ինչ-որ սխալ բան է արել, մի խոսքով, էն տիպի կարծիք է ունեցել, որ իրեն թվացել է, թե բնության մեջ բոլոր երևույթները իր հետ են կապված:

Հետո կամաց-կամաց սկսել է հասկանալ, որ ինքն էդքան էլ կարևոր դեմք չի, օրինակ, անձրևի պատճառները լրիվ այլ են, իր հետ ընդհանրապես կապ չունեն, գիսաստղը պարզապես իր համար ժամանակ առ ժամանակ էս կողմերով անցնում է՝ առանց որևիցե մեսիջ իր հետ բերելով: Մի խոսքով, երևույթների ահռելի մասը բացատրելի դառնալուց հետո սկսել է զգալ, որ բնությունը կարող է առանց մարդու հետ կապ ունեցող ֆունկցիաներ ունենա:

Բայց մի հատ պահ կա, որը դեռ մեծ մասամբ ընկալվում է որպես մարդու հետ կապ ունեցող, դա աստղերի դասավորություն է երկնքում/տիեզերքում ու դրա կապը մարդու կյանքի հետ: Դեռ ընդունված է մտածել, որ աստղերը իրենց դասավորվածությամբ մարդու ծնունդի վրա ազդել են կամ առօրյա կյանքի վրա են ազդում: Դա նման է ժամանակին անձրևին ինչ-որ բաներ վերագրելուն:

Նու լիքը հերքող փաստեր կարելի է գրել, բայց միայն էն մտավոր վարժանքը, որ մեզ ամենամոտ աստղը 4 լուսային տարի հեռու է, իսկ լույսը 1 վարկյանում այստեղից լուսին է հասնում, մեկ րոպեում 60 լուսին է մեզնից հեռանում, 1 ժամում՝ 3600 լուսին, մեկ օրում՝ 86400 լուսին ու էդպես շարունակ, ապա կարելի է հանգիստ մտածել, որ էդ հեռուներում աստղերն իրենց համար անիմաստ ապրում են, առանց մեր կյանքին իմաստ հաղորդելու:

Իհարկե, մեր ԴՆԹ-ի ազոտը, ատամների կալցիումը, արյան երկաթը ստեղծվել են աստղերի պայթյուններից, մեծ հաշվով մենք աստղերի մասնիկներից ենք ստեղված (ինչպես կասեր Կառլ Սագանը), բայց մենք և աստղերը ապրում ենք առանց իրար գոյությանն իմաստ հաղորդելու:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը