Քաղաքական

20.10.2017 10:29


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը