Կարծիք

20.10.2017 09:21


Ջավախքում նախընտրական պայքարը անձերի մեջ է, այլ ոչ գաղափարների ու ծրագրերի

Ջավախքում նախընտրական պայքարը անձերի մեջ է, այլ ոչ գաղափարների ու ծրագրերի

Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրվելու են շրջանային ժողովները՝ սակրեբուլոները և քաղաքապետերը։ Սակրեբուլոյի ընտրությունները երկրի քաղաքական կյանքում՝ համեմատած պառլամենտական ընտրությունների հետ, նվազ կարևորություն են ներկայացնում, բայց հաշվի առնելով, որ պառլամենտական ընտրություններից անցել է մեկ տարուց մի փոքր ավելի՝ այն կարող է հանդիսանալ պառլամենտ անցած կուսակցությունների աշխատանքի արդյունավետության գնահատականը, այլ կերպ ասած՝ լակմուսի թուղթ։

Սամցխե-Ջավախքում ևս, բնականաբար, ձևավորվելու են շրջանային ժողովներ։ Ջավախքում նախընտրական քարոզարշավը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պայքարը անձերի մեջ է, այլ ոչ գաղափարների ու ծրագրերի։ Հիմա կարևոր է, որ նախ և առաջ ընտրություններն անցնեն թափանցիկ և արդար, և ոչ թե ինչ-ինչ ուժերի կողմից նախապես գծած սցենարով, որտեղ ընտրությունները, փաստորեն, կրում են ձևական բնույթ, այնուհետև արդեն ձևավորված սակրեբուլոն լիարժեք կատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները, և ոչ թե ուժային կառույցների հրահանգները։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը