Իշխանություններն իրենց հանցավոր անգործության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճգնաժանից ժողովրդին շեղելու համար ջանք ու եռանդ չեն խնայում, և հաճախ տարբեր թեմաներ ու նախագծեր են բերում՝ արհեստական թեժ քննարկումներով զբաղեցնելով հատկապես ժողովրդի դժգոհ հատվածին, որը մեր դեպքում գերակշիռ հատվածն է։
Շատերը կարդացած կլինեն դե Սադի «Ջուլիետան», որտեղ գլխավոր հերոսուհին թագավորի հետ խոսելիս նրան քննադատելով օգտագործում է՝ «օպիում ժողովրդի համար» եզրույթը։ Այս կոնտեքստում այդ արտահայտությունը, իհարկե, կրոնին չէր վերաբերում, այլ այն ստերին և երկրորդական, ածանցյալ գործողություններին, որին դիմում է ժողովրդի վստահությունը չվայելող վերնախավը, որպեսզի ժողովրդին շեղի իր թշվառ վիճակի պատճառներից և մեղավորներից։ Մասնավորապես՝ հերոսուհին թագավոր Ֆերդինանդին ասում ՝ «Вы кормите народ опиумом, чтобы, одурманенный, он не чувствовал своих бед, виновником которых являетесь вы сами»․
երադառնալով մեր ոչխարներին՝ Սահմանադրական բարեփոխում կոչված փաստաթուղթը, որն իրականում սահմանադրական արգելքը վերացնելու համար ստեղծվեց ու տոտալ կեղծիքներով անցկացվեց և որից բխող ընտրական նոր՝ ռեյտինգային խայտառակ ընտրակարգով ապրիլի երկուսին անցկացված իր խայտառակությամբ աննախադեպ ընտրությունները եկան հաստատելու, որ մենք սրընթաց գահավիժում ենք՝ ոտքի տակ տալով այն ամենը, ինչ ասոցացվում է ժողովրդավարություն երևույթի հետ։ ԵԱՏՄ, թե ԵՏՄ ասոցացման փաստաթուղթ ստորագրենք, ինչ միջազգային կոնվենցիաներ էլ վավերացնենք, քանի դեռ մեզ պարտադրվում է ժողովրդի քվեն չստացած, օլիգարխի կամ թաղային հեղինակության բերած ձայներով կազմավորված իշխանություն, մենք հետընթաց ենք ունենալու։ Եվ այս ամենակարևոր խնդիրը թողած՝ զբաղված ենք այս կամ այն տեղային նշանակության փոքրիկ հարցերով։ Իսկ քաղբանտարկյալները դեռ բանտերում են․․․ Իսկ արտագաղթը ավելի մեծ տեմպերով շարունակվում է․․ Իսկ բյուջեն ոչ մի լավ բան չի խոստանում․․․ Իսկ սահմանին նորից զոհ ունենք։
«Օպիում ժողովրդի համար»
Իշխանություններն իրենց հանցավոր անգործության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճգնաժանից ժողովրդին շեղելու համար ջանք ու եռանդ չեն խնայում, և հաճախ տարբեր թեմաներ ու նախագծեր են բերում՝ արհեստական թեժ քննարկումներով զբաղեցնելով հատկապես ժողովրդի դժգոհ հատվածին, որը մեր դեպքում գերակշիռ հատվածն է։
Շատերը կարդացած կլինեն դե Սադի «Ջուլիետան», որտեղ գլխավոր հերոսուհին թագավորի հետ խոսելիս նրան քննադատելով օգտագործում է՝ «օպիում ժողովրդի համար» եզրույթը։ Այս կոնտեքստում այդ արտահայտությունը, իհարկե, կրոնին չէր վերաբերում, այլ այն ստերին և երկրորդական, ածանցյալ գործողություններին, որին դիմում է ժողովրդի վստահությունը չվայելող վերնախավը, որպեսզի ժողովրդին շեղի իր թշվառ վիճակի պատճառներից և մեղավորներից։ Մասնավորապես՝ հերոսուհին թագավոր Ֆերդինանդին ասում ՝ «Вы кормите народ опиумом, чтобы, одурманенный, он не чувствовал своих бед, виновником которых являетесь вы сами»․
երադառնալով մեր ոչխարներին՝ Սահմանադրական բարեփոխում կոչված փաստաթուղթը, որն իրականում սահմանադրական արգելքը վերացնելու համար ստեղծվեց ու տոտալ կեղծիքներով անցկացվեց և որից բխող ընտրական նոր՝ ռեյտինգային խայտառակ ընտրակարգով ապրիլի երկուսին անցկացված իր խայտառակությամբ աննախադեպ ընտրությունները եկան հաստատելու, որ մենք սրընթաց գահավիժում ենք՝ ոտքի տակ տալով այն ամենը, ինչ ասոցացվում է ժողովրդավարություն երևույթի հետ։ ԵԱՏՄ, թե ԵՏՄ ասոցացման փաստաթուղթ ստորագրենք, ինչ միջազգային կոնվենցիաներ էլ վավերացնենք, քանի դեռ մեզ պարտադրվում է ժողովրդի քվեն չստացած, օլիգարխի կամ թաղային հեղինակության բերած ձայներով կազմավորված իշխանություն, մենք հետընթաց ենք ունենալու։ Եվ այս ամենակարևոր խնդիրը թողած՝ զբաղված ենք այս կամ այն տեղային նշանակության փոքրիկ հարցերով։
Իսկ քաղբանտարկյալները դեռ բանտերում են․․․
Իսկ արտագաղթը ավելի մեծ տեմպերով շարունակվում է․․
Իսկ բյուջեն ոչ մի լավ բան չի խոստանում․․․
Իսկ սահմանին նորից զոհ ունենք։
Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից