Էդ. Նալբանդյան․ «Առաջին անգամ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ընդունել»
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում
Նորին Սուրբ Օծություն Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա, Մեծարգո պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի ընկերներ
Ողջունում եմ Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի մասնակիցներին:
Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատերի ներքո՝ նախևառաջ ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկը ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ.-ին: 2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին, Եվրախորհրդարանը կրկին վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը, հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին և «միացավ ոգեկոչման արարողությանը՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգուն համահունչ»:
Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցի տարում և դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձևեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում և ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլև էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում:
Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում, ինչպես նաև իրավասություն` բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այս առումով Հայաստանի Հանրապետության կողմից 2015թ.-ին ձեռնարկված ամենավերջին նախաձեռնություններից էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են:
Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Հայաստանը առաջիններից մեկն էր, որ դատապարտեց ահաբեկչական խմբավորումների այս գործողությունները:
Ցավոք, սիրիական արհավիրքը չի շրջանցել մեր հայրենակիցներին, ովքեր զրկանքներ են կրում սիրիացի ժողովրդի, այլ էթնիկ և կրոնական խմբերի հետ միասին: Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլորակի բոլոր ծայրերում ունենալով հարյուրավոր համայնքներ, աշխարհասփյուռ հայությունը հաճախ հայտնվում է տարբեր գլոբալ մարտահրավերների կիզակետում: Հայաստանն իր միջազգային ներգրավվածության ընթացքում լիովին հաշվի է առնում տվյալ հանգամանքը, ներառյալ կանխարգելման ջանքերում, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, փախստականների և միգրանտների խնդիրներին անդրադառնալիս, խաղաղապահ առաքելություններին մասնակցելիս, ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր ներդնելիս: Այս առումով կցանկանայի ընդգծել, որ մյուս ամիս Հայաստանը հյուրընկալելու է քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության հանցանքների կանխարգելման և հակազդման հարցերով ԵԱՀԿ համաժողովը:
Տիկնայք և պարոնայք,
Քանի որ մենք Եվրոպայի հայկական համագումարի կապակցությամբ ենք հավաքվել այստեղ՝ մի շարք եվրոպական կառույցների գլխամասային գրասենյակների հարևանությամբ, թույլ տվեք նաև հակիրճ ներկայացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որոնք հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը:
Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում:
Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները՝ այդ թվում էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից ոմանք տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթների ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս +» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ:
Այս առումով կցանկանայի, մասնավորապես, ընդգծել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել: Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:
Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից կցանկանայի առանձնացնել վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով:
Տիկնայք և պարոնայք,
Անշուշտ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենամեծ առաջնահերթությունն է: Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ժնևում գագաթաժողով է անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն հստակորեն արտացոլված էր արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ:
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ:
Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ:
Ինչպես գիտեք, հայկական կողմը երկար ժամանակ է՝ հանդես է գալիս խաղաղ բանակցային հանգուցալուծման և լարվածության նվազեցման օգտին, և այս ամենն արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ:
Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մասնակցությամբ: Ինչպես գիտեք, նախկինում Հայաստանն իր պատրաստակամությունն էր հայտնում միանալու համանախագահների հայտարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ:
Գագաթաժողովից հետո Ադրբեջանը սկսեց կեղծ պնդումներ տարածել, թե իբր Հայաստանը ոտնահարել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունն առ այն, որ նրանք Ժնևյան հանդիպմանը հղում կատարելիս պետք է սահմանափակվեն միայն համատեղ հայտարարության դրույթներով։ Հայկական կողմն ամբողջապես հարգում է համաձայնությունը։ Այն վերաբերում է կոնկրետ ժնևյան հանդիպմանը, այլ ոչ թե ողջ խաղաղության գործընթացին։ Բայց, անկարելի է Հայաստանին արգելել վերահաստատել հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Առաջին անգամ չէ, որ իր շահարկումների համար Ադրբեջանը նման էժանագին ու խղճուկ հնարքներ է գործի դնում։ Ակնհայտորեն Բաքուն կնախընտրեր, որ բոլորը մոռանային ու չխոսեին իր ապակառուցողական մոտեցումների մասին։
Առաջին՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչի հետևանքով խաղաղ գործընթացին հասցված վնասը դեռևս չի հաղթահարվել: Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95թթ. համաձայնագրերը, Բաքուն շարունակում է խախտել հրադադարը:
Հայաստանը խորապես համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ խստորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման երեք սկզբունքներին և կառուցողական մասնակցություն ունենա բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի խաղաղ գործընթացի առաջմղման համար:
Տիկնայք և պարոնայք,
Ինչպես որ խոսքս սկսել եմ Եվրախորհրդարանի բանաձևերը վկայակոչելուց, ցանկանում եմ այն ամփոփել, հիշատակելով դրանցից մեկը՝ ընդունված 1999 թվականին, որով ամրագրվում է, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ հետևելով նմանօրինակ հայտարարություններին, որոնք արվել են խորհրդային նախկին հանրապետությունների կողմից: Իհարկե, Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և երբևէ չի կարող լինել, ինչպես բազմիցս նշել է Նախագահ Սարգսյանը:
Տիկնայք և պարոնայք,
Համակարգված և համադրված քայլերն առանցքային են շատ նախաձեռնություններում հաջողության հասնելու համար: Ցանկանում եմ ձեզ բեղմնավոր քննարկումներ ձեր ընդհանուր մոտեցումները սահմանելու և համատեղ ջանքերը նախանշելու գործում: Շնորհակալություն:
Էդ. Նալբանդյան․ «Առաջին անգամ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ընդունել»
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում
Նորին Սուրբ Օծություն Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա,
Մեծարգո պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի ընկերներ

Համակարգված և համադրված քայլերն առանցքային են շատ նախաձեռնություններում հաջողության հասնելու համար: Ցանկանում եմ ձեզ բեղմնավոր քննարկումներ ձեր ընդհանուր մոտեցումները սահմանելու և համատեղ ջանքերը նախանշելու գործում:
Շնորհակալություն: