Մերձավոր Արևելքում ի՞նչն էր միավորում հիմնական ազդեցիկ ուժերին - Իսլամական պետության դեմ պայքարը:
Հետո ի՞նչն էր միավորում Իրանի, Թուրքիայի, պաշտոնական Իրաքի ու Սիրիայի իշխանություններին - քրդական խնդիրը:
Իսկ հիմա ի՞նչն է նրանց միավորում - համարյա ոչինչ, մնացել են միայն տարաձայնությունները:
Եթե մինչ հիմա պատերազմը գնում էր ոչ ֆորմալ կազմավորումների ու տարբեր երկրների պրոկսիների դեմ, ապա հիմա խաղի մեջ են մտնում արդեն ռեգիոնալ տերությունները` անմիջական կերպով:
Պրոցեսը երկրորդ փուլ է մտնում` լրիվ այլ զինատեսակներով ու արդեն իսկական բանակներով: Ու այդ ամենը տեղի է ունենալու մեր անմիջական սահմաններին:
Մեծ պատերազմի ժամանակ` ընդհանուր աղմուկի տակ, լուծվում են նաև «փոքր» հարցերը` քրդեր և այլն: Նույնպես մեր անմիջական սահմանների մոտակայքում: Հայաստանի կառավարությունը լավ կանի, որ այսօրվանից սկսի քուրդ փախստականների համար վրաններ ձեռք բերել: Նաև պատրաստվել փախստականների համար միջազգային հումանիտար օգնություններ ստանալուն, դրանից բխող կոռուպցիոն հաճելի հնարավորություններին:
Հ.Գ. Ով հետաքրքրվել է Առաջին աշխարհամարտի պատճառներով, ապա կարող է նման պատճառներ գտնել այսօրվա Մերձավոր Արևելքում: Սպասվող մեծ մսաղացում մեծ փողեր են լվացվելու, տնտեսություններ են զարգանալու ու կործանվելու, վերջում գալու են օկուպացիոն-խաղարարար ուժերը և գծելու են քաղաքական քարտեզը, նոր ճանապարհներ ու ուղիներ են կառուցելու, գրվելու են նոր Սահմանադրություններ նոր երկրների համար:
Մեծ պատերազմի ուրվականը
Մերձավոր Արևելքում ի՞նչն էր միավորում հիմնական ազդեցիկ ուժերին - Իսլամական պետության դեմ պայքարը:
Հետո ի՞նչն էր միավորում Իրանի, Թուրքիայի, պաշտոնական Իրաքի ու Սիրիայի իշխանություններին - քրդական խնդիրը:
Իսկ հիմա ի՞նչն է նրանց միավորում - համարյա ոչինչ, մնացել են միայն տարաձայնությունները:
Եթե մինչ հիմա պատերազմը գնում էր ոչ ֆորմալ կազմավորումների ու տարբեր երկրների պրոկսիների դեմ, ապա հիմա խաղի մեջ են մտնում արդեն ռեգիոնալ տերությունները` անմիջական կերպով:
Պրոցեսը երկրորդ փուլ է մտնում` լրիվ այլ զինատեսակներով ու արդեն իսկական բանակներով: Ու այդ ամենը տեղի է ունենալու մեր անմիջական սահմաններին:
Մեծ պատերազմի ժամանակ` ընդհանուր աղմուկի տակ, լուծվում են նաև «փոքր» հարցերը` քրդեր և այլն: Նույնպես մեր անմիջական սահմանների մոտակայքում: Հայաստանի կառավարությունը լավ կանի, որ այսօրվանից սկսի քուրդ փախստականների համար վրաններ ձեռք բերել: Նաև պատրաստվել փախստականների համար միջազգային հումանիտար օգնություններ ստանալուն, դրանից բխող կոռուպցիոն հաճելի հնարավորություններին:
Հ.Գ. Ով հետաքրքրվել է Առաջին աշխարհամարտի պատճառներով, ապա կարող է նման պատճառներ գտնել այսօրվա Մերձավոր Արևելքում:
Սպասվող մեծ մսաղացում մեծ փողեր են լվացվելու, տնտեսություններ են զարգանալու ու կործանվելու, վերջում գալու են օկուպացիոն-խաղարարար ուժերը և գծելու են քաղաքական քարտեզը, նոր ճանապարհներ ու ուղիներ են կառուցելու, գրվելու են նոր Սահմանադրություններ նոր երկրների համար:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից