Քաղաքական

17.10.2017 22:51


Շավարշ Քոչարյանի արձագանքը Նովրուզ Մամեդովի գրառմանը

Շավարշ Քոչարյանի արձագանքը Նովրուզ Մամեդովի գրառմանը

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը:

«Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը»,- գրել է փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարության է տարածել այն մասին, թե Սերժ Սարգսյանը խախտել է Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը և բանակցությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Մամեդովի հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա, արձագանքելով Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու և իր սահմանափակ լինելը ի ցույց չդնելու հնարավորությունը»:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը