Լրահոս

28.12.2010 13:07


Հնդիկը 94 տարեկանում հայր է դարձել

Հնդկաստանի բնակիչը հայր է դարձել 94 տարեկանում, ինչը նրան հնարավորություն է տալիս համարվել ամենածեր «երիտասարդ» հայրն աշխարհում։ Այս մասին հաղորդում է «Times of India» թերթը։

Նորաթուխ հայրիկի անունը Ռամաջիտ Ռագավ է։ Նա ապրում է Հնդկաստանի հյուսիսի Հարյանա նահանգում և նախորդ ռեկորդակրի նման՝ ագարակում բատրակ է աշխատում։ Նրա տարիքը ապացուցվել է փաստաթղթերով, իսկ կինը 55 տարեկան է։ Սակայն չի նշվում՝ արդյոք Ռագավն ու իր կինն այլ երեխաներ ունե՞ն։

Ծննդաբերությունն ընդունած հիվանդանոցի բժիշկը նշում է, որ թեպետ չի կարելի լիովին բացառել 94 տարեկանում հայր դառնալու հնարավորությունը, սակայն դա չափազանց փոքր է։

Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր Ռաջաստան նահանգից 90-ամյա բատրակ Նան Ռամ Ջոգային, որի կինը 2007թ. լույս աշխարհ էր բերել նրանց 22-րդ երեխային։

Այս խորագրի վերջին նյութերը