ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևիհանդիպման անցկացումը՝ կոչ անելով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ այդ կազմակերպության ղեկավարը ոգևորված է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:
Գուտերեշը շեշտել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ է արել կողմերին «հիմնվելով գագաթնաժողովի խթանի վրա՝ բանակցությունների ընթացքում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման անցկացումը՝ կոչ անելով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ այդ կազմակերպության ղեկավարը ոգևորված է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:
Գուտերեշը շեշտել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ է արել կողմերին «հիմնվելով գագաթնաժողովի խթանի վրա՝ բանակցությունների ընթացքում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Աղբյուրը՝ Artsakhpress.am