Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը․ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարությունն են հրապարակել, որում տեղեկացվում է, որ այսօր Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը գագաթաժողով են անցկացրել այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը նույնպես մասնակցել են հանդիպմանը, որն անց է կացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)): ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցել է գագաթնաժողովին:
Նշվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Սարգսյանն ու Ալիևը համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:
Հայտարարությունում ասվում է, որ համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ:
Այս հանդիպումից հետո կայացել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները:
ՀՀ նախագահականի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:
«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

7or.am