Կարծիք

16.10.2017 08:08


Փտում ենք «ստեղծագործաբար»

Փտում ենք «ստեղծագործաբար»

Ավելի քան մեկ շաբաթ է անցել ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության համագումարից և միության նախագահի ընտությունից, բայց զարմանքս ու տարակուսանքս պահպանվում է:
Ես, որ անկախության շրջանում բոլոր ստեղծագործական միությունների համագումարներին ներկա եմ եղել ու թվում էր, թե կորցրել եմ զարմանալու ունակությունս, պարզվեց՝ ո՛չ, դեռ չեմ կորցրել:
ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության համագումարից դեռ մեկ ամիս առաջ լրատվամիջոցներն սկսեցին այնպիսի ծիծաղելի իրարանցում սարքել, որ մտածում էի՝ լա՛վ, ո՞ւմ է պետք այդ ամենը, երբ Հարություն Խաչատրյանն արդեն հրաժարվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գործադիր տնօրենի և Կինոակադեմիայի ղեկավարի պաշտոններից:
Պարզ չէ՞ր, որ իշխանությունն արդեն նրան է ընտրել միության նախագահ: Մանավանդ, երբ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լևոն Սարգսյանը:
Մի՛շտ է այդպես եղել. իշխանությունն է որոշել, թե ով պետք է լինի այս կամ այն ստեղծագործական միության նախագահը (ընտրություն կոչվածը ձևական բան է):
Ապացույցը Տարոնի ավագանի Աստղիկ Գևորգյանը, որը անցյալ դարից մինչ օրս մնացել ու ցմահ մնալու է ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ:
Ինչպես ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության արդեն լուսահոգի նախագահ Ռ. Գևորգյանցը ցմահ մնաց այդ պաշտոնում:
Բայց վերջին համագումարում ապշեցուցիչ էր միության նախագահի երեք թեկնածուներից մեկին՝ Հարություն Խաչատրյանին տրված ձայների քանակը՝ 88:
Մի 30 տարի առաջ հերթական կարճամետրաժ ֆիլմը նկարահանելու համար այդքան մարդ էր ներգրավվում (ստեղծագործական, տեխնիկական կազմ):
Իսկ հիմա 88 ձայնով դառնում են միության նախագահ:
Սա ողբերգություն է, վկայությունն է այն բանի, որ մեր կինոգործիչների մեծ բանակից չնչին թվով մարդիկ են մնացել: Ու չափազանց անորոշ է հայ կինոյի ապագան:
88 մարդով հայկական կինոն հոգեդարձ չես անի:
Բայց իշխանությանը հնազանդ միության ֆուտլյարը կպահպանվի, ինչպես մնացած ստեղծագործական միությունների դեպքում է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը