Կարծիք

13.10.2017 18:52


Գևորգ Էմինն ու սննդամթերքի թանկացման դինամիկան (լուսանկար)

Գևորգ Էմինն ու սննդամթերքի թանկացման դինամիկան (լուսանկար)

Վերջին օրերին տանը կուտակված գրքերս էի ջոկջոկում, որպեսզի որոշակի «խմբաքանակ» նվիրեմ ընկերներիս, որոնք հայերեն գրքերի կարիք ունեն:
Մեկ էլ հո՛պ, Գևորգ Էմինի գրքի միջից դուրս թռավ Նոր տարվա փոքրիկ ցուցակը:
Տնեցիներով ծիծաղից ուշաթափվեցինք. ամուսինս հիշեց, որ 2006-ին, երբ հերթական ներկայացումը պետք է աներ՝ մեր բանաստեղծների գրքերն էր քրքրում անհրաժեշտ գործեր ընտրելու համար: Միաժամանակ, Նոր տարվա ցուցակն է գրելիս եղել ու այդ թերթիկը որպես էջանիշ թողել է Էմինի ժողովածուի մեջ (1962 թվին հրատարակված):
Աստված իմ...Վրա պրծանք ու սկսեցինք որպես բեսթսելեր կարդալ այդ ցուցակը (որը միշտ գների առումով ավելիով էինք գրում):
Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, 10-11 տարի առաջ 7 կգ միսը մենք գնել ենք 9 հազար դրամով, 0,5 կգ պանիրը՝ 600 դրամով (պարզ է, լավ պանիրը), 3 տուփ սուրճը՝ 600 դրամով...
Ինչևէ, առաջարկում եմ ուսումնասիրել մեր պատմական ցուցակը:


Իսկ ես մի քիչ վերափոխելով Էմինի հայտնի բանաստեղծությունը՝ ասեմ.
Զգո՜ւյշ սնվիր Հայաստանում,
Նեղ է վիճակդ հայուգենական,
Զգո՜ւյշ մտիր դատարկ գրպաններդ,
Վաղը էլի թանկացում կա...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը