Քննարկմանն է ներկայացվել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը
Ազգային ժողովում պատգամավորների քննարկմանն է ներկայացվել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որի հիմնական զեկուցողը փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն է եղել: Այս օրինագծով, ըստ նրա, ոստիկանության զորքերի գործառույթներից հանվում է կալանավայրերի պահպանությունն ու կալանավորների տեղափոխումն ապահովելու խնդիրը: Բացի դրանից, սահմանվում է նաև, որ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայությունից աստիճանաբար անցում պետք է կատարվի պայմանագրային զինվորական ծառայության:
Հիմնական զեկուցողը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են 2008թ. մարտի 1-ին ոստիկանության զորքերի կողմից կիրառված հատուկ միջոցներին, ասել է.
-Ոստիկանության զորքերի ամեն մի զինվորի վրա հնարավոր չէ հրամանատար կարգել:
Դրան ի պատասխան, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն ասել են, որ պետք է օրենքով հստակեցվի, թե որ դեպքում ինչ հատուկ միջոց պետք է կիրառել՝ ջրցան մեքենա՞, ռետինե մահա՞կ, թե՞ որևէ այլ միջոց: