Կարծիք

12.10.2017 18:18


Երբ բնության համբերությունը հատում է, գնում է պատերազմներով, աղետներով պարպելու ճանապարհով

Երբ բնության համբերությունը հատում է, գնում է պատերազմներով, աղետներով պարպելու ճանապարհով

Ասեմ, որ մինչև ագրեսիվ սերիալների և, նույնիսկ, հեռուստատեսության ու կինոյի ի հայտ գալը մարդկությանը հայտնի են ընտանեկան բռնության դեպքեր: Փաստված է, որ ընտանեկան բռնության դրսևորումներ լինում են նաև հարուստ ընտանիքներում, և բոլոր չունևոր ընտանիքներում չի, որ ծեծ ու դմփոց է: Բայց, այնուամենայնիվ, լավ կլիներ ագրեսիայի դոզան եթերից նվազեցնել:

Փսիխոէմոցիոնալ փնթի վիճակներում գտնվող մարդը ագրեսիայի կարիք է ունենում, որ մի քիչ պարպվի, և այդ առումով ագրեսիվ եթերը իրեն ձգում է, բայց դա, վերջին հաշվով, իրեն ոչ մի լավ տեղ չի տանում: Ստեղծվում է փակ արատավոր շղթա: Բնությունը մի ինչ-որ ժամանակ հանդուրժում է ագրեսիվ հանրություն, բայց երբ համբերությունը հատում է, գնում է այն պատերազմներով, աղետներով պարպելու ճանապարհով:

Պետության դերը պետք է լինի հանրության ավելի հասանելի դարձնել փսիխոէմոցիոնալ հիգիենայի միջոցներ, որով և նվազեցրած կլինի բռնության բոլոր դրսևորումները՝ լինեն դրանք ընտանեկան, թե այլ տեսակի:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը