Քաղաքական

12.10.2017 09:50


Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքից և ոչ մեկի մասին չեն հայտնել:

Կորուստներ

Սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):

Սեպտեմբերի 19-ին դժբախտ պատահարից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող (հավանաբար պայմանագրային), 1981 թ. ծնված սերժանտԱլիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu):

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից գնդակահարվել են զինծառայողներ՝

  • Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն (Abbasov Nahid Qərib oğlu),
  • Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն (Şərifli Elvin Elşən oğlu)
  • Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն (Ağayev Vüsal Rafiq oğlu):

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը Ադրբեջանի բանակի 48 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Հայտնի է դարձել նաև ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

ԱմիսՄարտականՈչ մարտ.Վիրավոր***
Հունվար13*
Փետրվար91
Մարտ322
Ապրիլ151
Մայիս13
Հունիս33**
Հուլիս132
Օգոստոս051
Սեպտեմբեր050
Ընդհանուր19306

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

*** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե տվյալներ չեն հայտնում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը