Մանր մարդիկ, մանր կրքեր, որոնք, որքան էլ ծիծաղելի է, վճռում են մեծությունների «բախտը»
Երևանի ավագանու նիստում քուչի կռվի մակարդակ տեսանք, ինչն ավելորդ անգամ բացահայտեց իշխող ուժի մարդկային և քաղաքական որակը: Սակայն ինձ զարմացրեց հակամարտող կողմերի անտեղյակությունը կինոհանճարի՝ Արտավազդ Փելեշյանի վերաբերյալ: Ո՛չ նրան Երևանի պատվավոր քաղաքացու կոչման ներկայացնող կողմը կարողացավ մի կարգին բան ասել այդ հզոր անհատականության մասին, և ո՛չ էլ առարկող կողմը: Մինչդեռ, համաշխարհային կինոյի մետրերը Փելեշյանին համարել են դիստանցիոն մոնտաժի արքա, մի տեսություն, որը մոնտաժի պատմության մեջ նոր քայլ է: Փելեշյանի ֆիլմերը մտածողություն և աշխարհայացք են փոխել, իսկ ավագանիում նրան գռեհկորեն սարքեցին «մանրադրամ»: Թո՛ւ... Տո՛, Փելեշյանին իսկի ձեր կոչումը պետք էլ չի, նրան աշխարհը գիտի, ա՛յ, խավարամիտնե՛ր... Ի դեպ, Փելեշյանի թոռը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում վճարովի համակարգում է սովորում (իբր մի բալ չհերիքելու պատճառով): Աշխարահռչակ կինոռեժիսորը թոռան հարցով մեկ անգամ դիմել է, որպեսզի տեղափոխեն անվճար համակարգ, բայց մերժել են (երբ ապաշնորհները անվճար են սովորում): Սա՛ է ձեր «գնահատանքը» մեծությանը: Տարիներ առաջ էլ ավագանու անդամ Հրանտ Թոխատյանն էր կռիվ տալիս Ջիգարխանյանի դեմ. պնդում էր, որ Արմեն Ջիգարխանյանին չպետք է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: Դե, արի ու մի ասա՝ Ջիգարխանյանը թքած ուներ այդ կոչման վրա (թեպետ, շնորհեցին): Բայց դրանից հետո էլ Թոխատյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհեցին: Մի խոսքով, մանր մարդիկ, մանր կրքեր, որոնք, որքան էլ ծիծաղելի է, վճռում են մեծությունների «բախտը»... Պարոնյանը կասեր՝ խնդանք-անցնինք...
Մանր մարդիկ, մանր կրքեր, որոնք, որքան էլ ծիծաղելի է, վճռում են մեծությունների «բախտը»
Երևանի ավագանու նիստում քուչի կռվի մակարդակ տեսանք, ինչն ավելորդ անգամ բացահայտեց իշխող ուժի մարդկային և քաղաքական որակը:
Սակայն ինձ զարմացրեց հակամարտող կողմերի անտեղյակությունը կինոհանճարի՝ Արտավազդ Փելեշյանի վերաբերյալ: Ո՛չ նրան Երևանի պատվավոր քաղաքացու կոչման ներկայացնող կողմը կարողացավ մի կարգին բան ասել այդ հզոր անհատականության մասին, և ո՛չ էլ առարկող կողմը: Մինչդեռ, համաշխարհային կինոյի մետրերը Փելեշյանին համարել են դիստանցիոն մոնտաժի արքա, մի տեսություն, որը մոնտաժի պատմության մեջ նոր քայլ է:
Փելեշյանի ֆիլմերը մտածողություն և աշխարհայացք են փոխել, իսկ ավագանիում նրան գռեհկորեն սարքեցին «մանրադրամ»: Թո՛ւ...
Տո՛, Փելեշյանին իսկի ձեր կոչումը պետք էլ չի, նրան աշխարհը գիտի, ա՛յ, խավարամիտնե՛ր...
Ի դեպ, Փելեշյանի թոռը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում վճարովի համակարգում է սովորում (իբր մի բալ չհերիքելու պատճառով): Աշխարահռչակ կինոռեժիսորը թոռան հարցով մեկ անգամ դիմել է, որպեսզի տեղափոխեն անվճար համակարգ, բայց մերժել են (երբ ապաշնորհները անվճար են սովորում):
Սա՛ է ձեր «գնահատանքը» մեծությանը:
Տարիներ առաջ էլ ավագանու անդամ Հրանտ Թոխատյանն էր կռիվ տալիս Ջիգարխանյանի դեմ. պնդում էր, որ Արմեն Ջիգարխանյանին չպետք է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: Դե, արի ու մի ասա՝ Ջիգարխանյանը թքած ուներ այդ կոչման վրա (թեպետ, շնորհեցին):
Բայց դրանից հետո էլ Թոխատյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհեցին:
Մի խոսքով, մանր մարդիկ, մանր կրքեր, որոնք, որքան էլ ծիծաղելի է, վճռում են մեծությունների «բախտը»...
Պարոնյանը կասեր՝ խնդանք-անցնինք...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից