Սոչիում կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Նիստին մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդի նիստի օրակարգում ներառված են տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների և արդյունաբերության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև միջազգային գործունեության վերաբերյալ հարցեր:
Առանցքային թեմաներից մեկը մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է: Նիստին ներկայացվել են 2018թ. ընթացքում Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Նախագահներին տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անդամները ծանոթացել են անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի և 2016թ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին: Քննարկման է ներկայացվել նաև «ճանապարհային քարտեզի» մշակման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարականը՝ ուղղված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանը:
Օրակարգի մյուս հարցը Երկրի հեռակա զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և գեոտեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունն էր: Պետությունների ղեկավարները նիստում հաստատել են ԵԱՏՄ Դատարանի նախագահին և նրա տեղակալին: Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությանը:
Սոչիում կայացել է նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նիստում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Պետությունների ղեկավարները նեղ կազմով նիստում մտքերի փոխանակում են իրականացրել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են ԱՊՀ-ում նախագահության և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը:
Ընդլայնված կազմով նիստում քննարկվել են տնտեսական, մշակութային-հումանիտար, պաշտպանական քաղաքականության, արտաքին սահմանների պահպանության, ահաբեկչությանը հակազդեցության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաև նոր իրողություններին ԱՊՀ-ի ադապտացիայի վերաբերյալ հարցեր:
Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարների քննարկման արդյունքները, այդ թվում` ստորագրված փաստաթղթերի մասին տեղեկատվություն, ԶԼՄ-ների հետ հանդիպմանը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Սերժ Սարգսյանի ելույթներին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am