Լրահոս

18.03.2009 15:27


Երվանդ Երզնկյան. «Անհրաժեշտ է կրկին Գեղխորհուրդ ստեղծել»

Հայաստանի Հանրային ռադիոյի  էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանն ուղղակի ամոթալի է համարում այն հանգամանքը, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանն այդքան մեծ քննարկման առարկա է դարձել։

-Իհարկե, երգիչները պետք է կենդանի երգեն. միայն նկարահանումների ժամանակ, երբ փայլուն հնչողություն է պետք ապահովվել՝ կարելի է օգտագործել ֆոնոգրամա, բայց այդպիսի համերգներ շատ քիչ են լինում,- հավելել է նա։ Իսկ այն հարցին, թե պետք չէ՞ նաև հսկողություն սահմանել երգերի համար, Երվանդ Երզնկյանն ասաց.

-Ես հիշում եմ, թե առաջ  ինչպես էինք մենք դողդղալով Գեղխորհրդին ներկայացնում մեր ստեղծագործությունները, որը զտող համակարգ  էր։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է կրկին Գեղխորհուրդ ստեղծել, որը վերահսկողություն կսահմանի։

Ըստ Մարտին Վարդազարյանի Հանրային ռադիոյի ձայների «ոսկե ֆոնդը» 90-ական թվականներից չի թարմացվել և դա ցավալի երևույթ է։

Այս խորագրի վերջին նյութերը