Կարծիք

11.10.2017 07:43


Իսկական զավեշտ․ հարգելի մտավորականնե՛ր, հիմա էս ի՞նչ հոգեցունց «նաղլ» եք կապել

Իսկական զավեշտ․ հարգելի մտավորականնե՛ր, հիմա էս ի՞նչ հոգեցունց «նաղլ» եք կապել

Մի օր չտեսանք՝ մեր մտավորականները վազեին մամուլի ակումբներ և ընտրությունները ցինիկաբար կեղծելու թեմայով կոչ անեին՝ ոտքի կանգնել և ընդվզել:
Մի օր չտեսանք՝ մեր մտավորականները վազեին մամուլի ակումբներ և Սերժ Սարգսյանի գիշերային, միանձնյա որոշումների թեմայով (Հայ-թուրքական արձանագրություններ, ԵԱՏՄ) կոչ անեին՝ ոտքի կանգնել և ընդվզել:
Մի օր չտեսանք՝ մեր մտավորականները աղքատության ու գործազրկության ծավալների մեծացման, ահագնացող արտագաղթի, արտաքին պարտքը քառապատկելու, ապրանքների գիշատչական թանկացումների, դպրոցներ փակելու թեմաներով վազեին մամուլի ակումբներ և կոչ անեին՝ ոտքի կանգնել և ընդվզել...
Նշված թեմաներով ոչ մի բառ չեն ասել, բայց հիմա, ո՜վ զարմանք, վազել են մամուլի ակումբ ու սրտաճմլիկ բաներ են ասում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին նախագծի առիթով և կոչ անում ոտքի կանգնել և ընդվզել:
Իսկական զավեշտ:
Հարգելի մտավորականնե՛ր, այն, ինչ արել ու անում է գործող իշխանությունը, դա բռնություն է երկրում մնացած ժողովրդի դեմ:
Հիմա էս ի՞նչ հոգեցունց «նաղլ» եք կապել մի նախագծի առիթով՝ պատճառն ու հետևանքը «միքսեր» անելով:
Դուք ի՞նչ է, Մարս մոլորակից հենց նո՞ր իջաք Հայաստան երկրի վրա...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը