Լրահոս

28.01.2010 15:48

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, թե ավելի լավ կլիներ, եթե Գեղամյանը մեղադրեր Սերժ Սարգսյանին

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, թե ավելի լավ կլիներ, եթե Գեղամյանը մեղադրեր Սերժ Սարգսյանին

-Կարծես մեզանում ստեղծվել է մի 5-րդ շարասյուն, որը փորձում է Թուրքիայի կողմից մեզանում սահմանադրական կարգի գոյության ժխտումն արդարացնել, հիմնավորել,-հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ու որպես իր ասածի ապացույց՝ վկայակոչել այն փաստը, որ հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել է, թե ՍԴ վճիռը լիովին բխում է ՀՀ նախագահի ուղերձից, որով նա դիմել է ազգաբնակչությանը Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրյակին։

-Եթե Արտաշես Գեղամյանը որոշեր կրկնել մոտավորապես 7-8 տարվա ընթացքում իր կողմից շարունակ Սերժ Սարգսյանի հասցեին առաջ քաշվող մեղադրանքները, թե նա հանրապետության միջոցները վատնում է կազինոներում, որ նա սերիական մարդասպան է, կամ սկսեր խոսել ղարաբաղյան հանցագործ զույգի մասին, ինչպես 7 տարի շարունակ խոսում էր, նա իր այդ ելույթներով միջազգային հանրության համար Սերժ Սարգսյանին և մեր երկրի իմիջին այդքան վնաս չէր հասցնի։ Դա կարող էր նույնիսկ սովորական երևույթ համարվել, քանզի բոլոր երկրներում էլ ընդունված է քաղաքական բամբասկոտությունը։

Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե ձայնակցելով Թուրքիայի ղեկավարությանը՝ Արտաշես Գեղամյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը, ով ասել էր, թե ՍԴ որոշումը քաղաքական որոշում էր, կասկածի տակ են դնում Հայաստանում սահմանադրական կարգի գոյությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։