Կարծիք

10.10.2017 09:03


«Սեղմված զսպանակ», որը կարող է յուրաքանչյուր պահի ավերիչ հետևանքներով բացվել

«Սեղմված զսպանակ», որը կարող է յուրաքանչյուր պահի ավերիչ հետևանքներով բացվել

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների»
Ինչքան էլ ներկա իշխանությունները տարբեր իրավաքաղաքագիտական սոփեստություններով փորձեն ժխտել քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում, այն փաստ է և հանդիսանում է ներքաղաքական անկայունության տանող «սեղմված զսպանակ», որը կարող է յուրաքանչյուր պահի ավերիչ հետևանքներով բացվել:
Ի դեպ, քաղբանտարկյալ պետք է համարել ոչ միայն նրանց, ում նկատմամբ կան խիստ կասկածելի և շինծու մեղադրանքներ, այլ նաև նրանց, ովքեր գործելով քաղաքական մոտիվացիաներով՝ խնդիրներ ունեն քրեական օրենսգրքի որոշ դրույթների հետ, քանի որ իրենց այդ խնդիրները հետևանք էին Հայաստանում առկա քաղաքական բռնաճնշումների:
Տասնյակներով հաշվող քաղբանտարկյալների ազատ արձակումը բխում է նաև իշխանությունների շահերից, քանի որ Հայաստանի քաղաքական պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական բռնաճնշումները, ի վերջո, բումերանգի էֆեկտ են թողել այն կիրառողների վրա:
Հայաստանում մենք ունեցել ենք իրավիճակի փոփոխմամբ պայմանավորված քաղբանտարկյալների ազատման նախադեպ, որը կարելի է հիմա էլ կիրառել, բայց իշխանությունները հույս ունեն, որ իրավիճակը չի փոխվի և այն իրենց վերահսկողության տակ է, բայց իրավիճակը հարափոփոխ և, վերջին հաշվով, անվերահսկելի բան է:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը