Կարծիք

10.10.2017 08:56


Որդիները... Այսպիսի տեղեկություններ ամեն օր եմ ստանում

Որդիները... Այսպիսի տեղեկություններ ամեն օր եմ ստանում

Մեկի որդին 14 տարեկան է ու արդեն ինքնաթիռի տոմսերը ձեռքին է, ճամպրուկն էլ՝ պատրաստ:
Մյուսի որդին 15 տարեկան է ու արդեն ընտանիքով մեկնել են:
Երրորդի որդին 12 տարեկան է ու արդեն զբաղվում է իր տան վաճառքի հարցերով:
Չորրորդի որդին 16 տարեկան է ու ժամեր անց լինելու են օդանավակայանում...
Որդիները...
Այսպիսի տեղեկություններ ամեն օր եմ ստանում:
Եվ բոլորը նույն բանն են ասում՝ «Ինչի՞ մնանք, մեր լսի պես էրեխե՞ն պետք ա գնա պաշտպանի հայրենիքը: Եթե էս իշխանությունը իրանց էրեխեքին թռցնում ա երկրից, որ չծառայեն, մենք էլ մեր էրեխեքին ենք թռցնում, խի, ինչ ա՞, իրանց էրեխեքը վերի արտի ցորե՞նն են...
Մեր էրեխեն էլ մեր վերի արտի ցորենն ա»:

Այսպիսի բաներ...
Իշխանությունը շարունակում է կույր ու խուլ ձևանալ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը