Լրահոս

28.12.2010 10:18


Սիրիայի խորհրդարանի նախագահը մտադիր է Հայաստան ժամանել 2011 թ. փետրվարին

Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային Խորհրդի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշը Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է իր Երևան այցի նախնական ժամկետը, որը կլինի հաջորդ տարվա փետրվարին։

Այցը կկայանա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով։

Փոլանդյանի և Մահմուդ ալ-Աբրաշի հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նոյեմբերյան պաշտոնական այցի արդյունքներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Կողմերն ընգծել են երկկողմանի համագործակցության զարգացման և ամրապնդման խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերի մաիսն։

Այս խորագրի վերջին նյութերը