Լրահոս

28.01.2010 15:16

Պատերազմի դեպքում մենք պատրաստ ենք հակահարված տալու

Պատերազմի դեպքում մենք պատրաստ ենք հակահարված տալու

-Մեր աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ շատ-շատերին ձեռք չի տալիս, որ մեզ հետ պատերազմ լինի, բայց եթե լինի էլ, ես համոզված եմ, որ մենք պատրաստ ենք հակահարված տալու,- «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ, «Ժայռ» հ/կ հիմնադիր Ալեքսան Մինասյանը՝  կարծիք հայտնելով, որ մարտական ոգին առկա է թե՛ բանակում, թե՛ բանակից դուրս։

Այդուհանդերձ, Ա. Մինասյանի խոսքերով, նախաբանակային դաստիարակության հարցում մի փոքր թերացում կա.

-Միայն ասելով, որ ես պետք է գամ այսինչ պաշտոնին, չի լինի։ Չի լինելու, քանի դեռ մեր մեջ կա թույն, քանի դեռ մենք մեկս մյուսի նկատմամբ չարն ենք շնչում, և դա արտահայտվում է նաև մեր բանակում։

Երբեմն արձանագրվող սահմանի հատման դեպքերն էլ Ա. Մինասյանը բացատրել է ոչ թե դասալքությամբ, այլ պատահականությամբ, իսկ դա պատճառաբանել բանակային ռեժիմի թուլացմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։