Աշխարհ

09.10.2017 09:31


Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի առևտրի կենտրոնում. 3 հազար մարդ տարհանվել է (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի առևտրի կենտրոնում. 3 հազար մարդ տարհանվել է (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Սինդիկա» առևտրի կենտրոնում․ 3 մարդ տուժել է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ կրակի տարածման ընդհանուր մակերեսը կազմել է 55 000 քառ. մետր: Կենտրոնի կառույցից մի հատված փլուզվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 մարդ, միացել է ավիացիան:

Հիմնականում շինանյութերի և տան համար նախատեսված ապրանքների վաճառք իրականացնող առևտրի կենտրոնից 3 հազար մարդ է տարհանվել։

Վնասը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի։

Հրդեհի բռնկման պատճառը մինչև այժմ չի պարզվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը