Կարծիք

09.10.2017 07:48


Խնդիրն այն է, թե ինչպես է փոխվելու այս համակարգը ետսերժյան փուլում

Խնդիրն այն է, թե ինչպես է փոխվելու այս համակարգը ետսերժյան փուլում

Մեր խնդիրը իշխանափոխությունը չէ, Հայաստանի խնդիրը, օրինակ, իշխանություն ձևավորելու խնդիրն է: Իշխանափոխությունն այսպես, թե այնպես լինելու է` Սերժ Սարգսյանը հեռացող է, իսկ նրանից հետո համակարգը փլուզվելու կամ կորդինալ կերպով տրանսֆորմացվելու է: Հայաստանում իշխանությունը անձնավորված է, առավել ևս նոր Սահմանադրությունից հետո: Խնդիրն այն է, թե ինչպես է փոխվելու այս համակարգը ետսերժյան փուլում:

Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, բերեմ մեկ օրինակ` Գերմանիայից:

Երկրորդ աշխարամարտից հետո Գերմանիան լուրջ խնդիրների առջև էր հայտնվել, դա տնտեսական և քաղաքական ռեֆորմների հարցն էր: Սակայն ռեֆորմների գաղափարախոսությունն արդեն պատրաստ էր և դրա հեղինակներն էին Լյուդվիգ Վիլհելմ Էրհարդը և Կոնրադ Ադենաուերը:

Էրհարդը 1942-ին լքում է Նյուրնբերգի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի փոխտնօրենի պաշտոնը և 1943-ին հիմնում է ոչ մեծ գիտահետազոտական կենտրոն և սկսում աշխատել տնտեսական ռեֆորմների վրա, որոնք պետք է սկսել Գերմանիայի պարտությունից հետո: 1963-66թթ նա դառնում է Գերմանիայի կանցլերը, իսկ մինչ այդ Ադենաուերի կառավարությունում զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
Ադենաուերն իր հերթին արդեն մշակել էր իր ռեֆորմների գաղափարախոսությունը, որը հիման վրա ստեղծվեց Քրիստոնյա-Դեմոկրատների Միությունը:

Իմիջիայլոց, Ադենաուերին են պատկանում հետևյալ խոսքերը. «Կապիտալիստական տնտեսական համակարգը չի համապատասխանում գերմանացի ժողովրդի սոցիալական և քաղաքական կենսական շահերին: Գերմանիայի տնտեսության նոր համակարգը հիմնված է այն փաստի վրա, որ կապիտալիզմի անսահմանափակ գերակայության ժամանակաշրջանն արդեն անցել է»: Ադենաուերն իր տնտեսության գաղափարախոսությունը անվանել է Սոցիալական Շուկայական Տնտեսություն:

Այսօրվա Հայաստանի ընդդիմության կամ անկախ կենտրոնների հիմնական և միակ աշխատանքը նման գործունեությունն է, այլ ոչ թե անվանափոխությունները, անիմաստ կլոունադան ԱԺ-ում և կեղծ գաղափարների շահարկումները:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը