Աշխարհ

07.10.2017 12:53


Գյուլենականների «որս» Թուրքիայի Քոնիա նահանգում

Գյուլենականների «որս» Թուրքիայի Քոնիա նահանգում

Քոնիայի հանրապետական դատախազության հետաքննչական վարույթի շրջանակներում Թուրքիայի իրավապահ մարմինները նահանգի բազմաթիվ բնակարաններում միաժամանակյա օպերացիա են իրականացրել՝ գյուլենալականների հետ կապ ունեցողներին հայտնաբերելու նպատակում:

Որոնողական օպերացիային մասնակցել են ոստիկանության հատուկջոկատայինները: Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, ձերբակալվել է 50 կասկածյալ, նրանց շարքերում կան բուհերի դասախոսներ:

Օպերացիան դեռ չի ավարտվել և նշվում է, որ ձերբակալվածների թիվը կարող է աճել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը