Կարծիք

07.10.2017 08:42


Ա՜խ այդ անիծյալ ժամանակը, որ ստիպում է խեղճ ԵԼՔ-ին հետ քաշվել՝ ՏԻՄ ընտրություններում հաղթանակ ապահովելով ՀՀԿ-ի համար

Ա՜խ այդ անիծյալ ժամանակը, որ ստիպում է խեղճ ԵԼՔ-ին հետ քաշվել՝ ՏԻՄ ընտրություններում հաղթանակ ապահովելով ՀՀԿ-ի համար

ԵԼՔ-ի մարդկային ռեսուրսը սպառվեց, հա՞:
ԵԼՔ-ից ասում են՝ ժամանակը չհերիքեց, որ ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրեին:
Ուրեմն՝ ԱԺ ընտրությունների կեղծված արդյունքներով այդ «թունդ ընդդիմադիր» դաշինքը հասցրեց մտնել խորհրդարան: Ապրիլի 2-ից հետո հասցրեց մայիսի 14-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին ու մտնել քաղաքապետարան, իսկ մայիսի 14-ից մինչև նոյեմբերի 5-ը հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու համար ժամանակը չհերիքեց:
Մեկ ամսում հասցրեց մտնել օրենսդիր մարմին և Երևանի ավագանի, իսկ 5 ամսում չկարողացավ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրել:
Ա՜խ այդ անիծյալ ժամանակը, որ ստիպում է խեղճ ԵԼՔ-ին հետ քաշվել՝ ՏԻՄ ընտրություններում հաղթանակ ապահովելով ՀՀԿ-ի համար:
Հետաքրքիր է՝ «չհերիքող ժամանակի» գինը որքա՞ն է:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը