Աշխարհ

07.10.2017 07:30


Google-ը ներկայացրել է իր նոր ապրանքատեսակները (տեսանյութ)

Google-ը ներկայացրել է իր նոր ապրանքատեսակները (տեսանյութ)

Google ընկերության ապրանքատեսակների տնօրեն Ջասթին Փայնը այս շաբաթ ներկայացրել է Google-ի նոր սերնդի արտադրանքը: Ցուցադրության կենտրոնում, իհարկե, Google ընկերության 2-րդ սերնդի նոր սմարթֆոնն էր՝ Gօօgle Pixel 2-ը, որը արտադրվելու է սովորական, 13սմ և ավելի մեծ՝ 15սմ չափի XL էկրաններով:

Google-ի առաջատար սմարթֆոնի նորարարական առանձնահատկություններից է Active edge տեխնոլոգիան, որի օգնությամբ հնարավոր է օգտվել ձայնային հրահանգի ծառայությունից և սելֆի անել ցանկության դեպքում: Google ընկերությունը ներկայացրել է նաև իր նոր Pixelbook-ը, որը նաև կարող է ծառայել որպես պլանշետ, ինչպես նաև մեկ հպումով աշխատող անլար ականջակալներ և GoPro հիշեցնող նոր տեսախցիկներ՝ որոնք նախատեսված են առաջին հերթին երեխաներ և կենդանիներ նկարահանելու համար:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը