Սեֆիլյանի գործով դատախազին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց դատարանին վերացնել դատավորի այն որոշումը, ըստ որի՝ արգելվել էր դատարանում տեսանկարահանում անցկացնել։
Պաշտպանի խոսքով՝ այս սահմանափակումը ուղղված է միայն նրան, որպեսզի հանրությունը տեղյակ չլինի գործի մանրամասներից։
Պաշտպաններից Նինա Կարապետյանցն էլ ավելացրեց, որ իրենց կազմակերպությունը քսան տարուց ավելի է՝ դատական մոնիտորինգ է ներկայացնում, բայց այսպիսի սահմանափակում երբևէ չեն տեսել, քանի որ միայն պետական գաղտնիք պարունակող և սեռական ոտնձգության դեպքերով գործերն են անցնում դռնփակ։
Չնայած պաշտպանների ներկայացրած առարկություններին՝ դատավորը մերժեց միջնորդությունը։
Այսօր Արայիկ Պապիկյանը նաև բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանին, քանի որ վերջինս սեպտեմբերի քսանիննի դատական նիստի ժամանակ իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանին դիմել է արա բառով։
Պաշտպանը նշեց, որ արա-ն նախ և առաջ ուղղված էր դատարանին և հիշեցրեց, որ շատ հաճախ դատարանն անհարգալից վերաբերմունքի համար որոշ անձանց հեռացնում է նիստերի դահլիճից, իսկ նման դեպքում բավարարվել է միայն նախազգուշացումով։
Ըստ Արայիկ Պապիկյանի՝ նման մի դեպք էլ դատախազը դրսևորել է իր պաշտպանյալներից Արայիկ Խանդոյանի նկատմամբ, երբ նրան հայհոյել է Վերաքննիչ քրեական դատարանում:
Այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Աղբյուրը՝ a1plus.am