Հայաստանի և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը մարզական տեսանկյունից գնահատելն իմաստ չունի: Բոլորն ամեն ինչ տեսան:
Իմաստ չունի վերլուծել, թե արդյոք կոմպետե՞նտ մարզիչ է Արթուր Պետրոսյանը, թե՞ ոչ, «վիզ» դնո՞ւմ է Մխիթարյանը, թե՞ ոչ, «վիզ» դնո՞ւմ են մյուս ֆուտբոլիստները, թե՞ ոչ (մանավանդ, որ «վիզ» դնելու դեպքում էլ նույն արդյունքը կլինի), դարպասապահը «հավ բռնո՞ղ» է, թե՞ ոչ:
Մեր ֆուտբոլային խնդիրները դաշտից և անգամ ֆեդերացիայից դուրս պետք է փնտրել: «Նախաձեռնողական» և «ֆուտբոլային» ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքն այլ բան չէր կարող լինել:
Ֆուտբոլի դաշտում մենք պարզապես տեսնում ենք, թե ինչ վիճակում է մեր պետությունը, և եթե այսպես շարունակվի, ապա ոչ միայն ֆուտբոլի դաշտում կունենանք ոչ ֆուտբոլային հաշվով պարտություններ, այլև պետության համար շատ ավելի կենսական ոլորտներում կգրանցենք խայտառակ հաշիվներ (արդեն իսկ գրանցում ենք. միայն արտագաղթի թվերը հերիք են, որպեսզի 1:6 հաշվով պարտվենք):
Երեկվա խաղը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր հավաքականը հոգեվարքի մեջ է ու առաջիկա տարիներին ոչ մի լավ բան չի սպասվում: Իսկ սպասվո՞ւմ է արդյոք մեր պետությանը լավ բան առաջիկա տարիներին: Հարցը հռետորական է:
Հայաստանը պարտվում է ոչ ֆուտբոլային հաշվով

Կորյուն Մանուկյան