Հարցազրույց

05.10.2017 22:57


Մխիթարյան. Ամենամեծ մեղավորը ես եմ, այդքան բան

Մխիթարյան. Ամենամեծ մեղավորը ես եմ, այդքան բան

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվեց Լեհաստանին 1:6 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը հանդիպեց լրագրողների հետ.

- Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասենք` խնդիր չկա: Պետք է հետևություններ անենք, որպեսզի Ղազախստանի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան ասելու:

- Հանդերձարանում ի՞նչ մթնոլորտ էր:

- Պարզ է, որ շատ վատ մթնոլորտ պետք է լինի: Կրկնում եմ` խոսքեր չկան ասելու: Խայտառակ պարտություն, որի ամենամեծ մեղավորը ես եմ. այդքան բան: Որովհետև ես թիմի ավագն եմ, ես եմ պատասխանատու այս թիմի համար ու այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա:

Միանշանակ կհասցնենք վերականգնվել և բարձր տրամադրությամբ, պատրաստված խաղանք Ղազախստանի դեմ: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր եկել են, ովքեր հավատում են, ովքեր գալիս և ոգևորում են մեզ: Բայց ինչևիցե, չենք կարող բոլորին գոհացնել: Ոչ բոլորը կարող են մեզ սիրել։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը