Կարծիք

05.10.2017 18:10


«Թուրքին» հետևողականորեն ու ֆունդամենտալ նստեցրել են մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ

«Թուրքին» հետևողականորեն ու ֆունդամենտալ նստեցրել են մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ

«Թուրքին» հետևողականորեն ու ֆունդամենտալ նստեցրել են մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ՝ գենետիկ հիշողության մաս դարձնելով։ Թուրք ասվածը ուղենշում է մեր վարքագիծը, գնահատում մեր արարքները, արդարացնում է մեզ, միավորում է, լացացնում է ու լիքը այլ ֆունկցիաներ․․․։
Նաիրիտի ծուխը Թուրքիա է գնում, ուրեմն լավ է, ուրախացեք, մենք պրծանք, թուրքերը ծխահարվում են, ժողովուրդը հանգիստ շունչ է քաշում․․․ Նույնիսկ շատերը հոգու խորքում ուրախացել են, որ էդ հրդեհը եղավ, որի հետևանքով Թուրքիայի օդը կեղտոտվեց։
Անգղ են խփում, արդարանում են, որ Թուրքիայից եկած անգղ է (պետք է հոգեբույժի դիմել)։
Քննադատում ես՝ մի՛ քննադատեք, թուրքը կլսի՝ կուրախանա, ու լիքը նման զավզակ ու անհեթեթ «թուրքեր»։
Մեր միջի էդ թուրքին սատկացնենք, ահագին բան կփոխվի։
Հ․Գ․
Ֆիլմի մեջ լատինաամերիկացի մի հանցագործ ոստիկան է սպանում, 5 տարեկան տղես, թե «Պապ, էդ ի՞նչ արեց»,- ասում եմ՝ հանցագործ էր, լավ մարդ չէր, դրա համար էլ սպանեց, տղես ասում է․

«Պապ, թու՞րք էր»։

Այսինքն լավ ու վատ մարդու տարբերակման կարևոր չափորոշիչներից մեկը տղուս համար թուրքն է։
Ասեմ, որ ոչ մի անգամ «ռազմահայրենասիրական» խրատներ չեմ տվել, թուրք, հայ, ցեղասպանություն՝ այդ թեմաներով ոչ մի զրույց։
Բայց չգիտեմ, որտեղի՞ց է 5 տարեկան տղես իր մեջ մի փոքր «թուրք» մեծացնում, որով գնահատում է մարդկանց արարքները։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը