Աշխարհ

05.10.2017 19:29


Վրաերթի են ենթարկվել 12-ամյա, 60-ամյա և 38-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել  12-ամյա, 60-ամյա և 38-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 08.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղյան փողոցի թիվ 25 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Էրիկ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն:

***

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը Արտաշատ-Մրգավան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշ ավտոմեքնայի վարորդը Գառնի գյուղում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը