Դա մի օր պետք է տեղի ունենար: Ճակատագիրը պետք է սրանց հանդիպացներ մեկ հարկի տակ: Գործ ունենք միստիկայի ու մետաֆիզիկայի հետ:
Ժանրի կանոնների համաձայն պետք է հին ու նոր սերունդները բախվեին: Բայց բախվեին ոչ թե հայրերի ու որդիների գաղափարական հակադրության տուրգենևյան մոտիվներով, այլ բախվեին ֆիզիկապես, քանզի հաճախորդությունը գաղափարականություն չունի: Բախումն, ըստ այդմ, մարմնական բնույթ պետք է կրի, որովհետև հաճախորդությունը զուտ նյութական հիմքի վրա է: Եվ ուրեմն, «նյութերն» էլ պետք է բախվեն:
Հաճախորդությունը քաղաքական կոռուպցիայի տարատեսակ է, հանրության դեմ կատարված հանցագործություն և ընտրակեղծարարության գործիք: Ու կապ չունի, թե ով քանի «զրոյի» դիմաց է հաճախորդանում, ով է ստանում ժողգործիքի անվանում, իսկ ով՝ չի ստանում: Հաճախորդը մնում է հաճախորդ՝ լինի նա ՀՀԿ-ի ցուցակում, կամ՝ «ԵԼՔ»-ի:
Եվ այսպես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ըստ «ԵԼՔ»-իստ Նիկոլ Փաշինյանի, բռունցքներով հարձակվել է իր վրա: Նիկոլը նաև գրում է, որ կարողացել է հաջողությամբ պաշտպանվել ու մի երկու անգամ էլ ոտքով հարվածել («Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»): Գեղամյանն էլ իր հերթին լրագրողներին ասել է, որ եթե ինքը բռունցքենրով հարվածեր, ապա Նիկոլը հիվանդանոցում կլիներ, իսկ շորերը փայլեցնելու մասով Նիկոլը գլուխ է գովացել:
Ահա այսպիսի բաներ:
Չէ, ինչ ուզում եք ասեք, Սերժ Սարգսյանը տաղանդավոր մարդ է: Հաճախորդների առումով նա, կարելի է ասել, ակադեմիկոս է: Էժանագին «արևմտամետից» մինչև քոքված «ռուսամետ», դատարկագլուխ «քաղաքացիականից» մինչև ծախված «անկախ» խմբագիր. սրանցից լիքը կա նրա հաճախորդաց «կալոդում»: Սրանք կարող են իրար «ուտել», բայց վերջին հաշվով անում են մեկ ընդհանուր գործ՝ ընդդիմախոսել ՀՀԿ ղեկավարի ընդդիմախոսներին:
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Արտաշես Գեղամյանն այս ճամբարի առաջամարտիկներից է: Ներկայիս հաճախորդները նրա հոգեզավակներն են և աշակերտիկները: Հոգեզավակ է նաև Նիկոլ Փաշինյանը, ով նույն ճղճղան ձայնով, հիստերիկ պահվածքով, հնդկական կինոյի դերասաններին հիշեցնող սրտաճմլիկ վարքագծով, բրազիլական սերիալի ցածրակարգ սցենարների օգտագործմամբ գործում է քաղաքական դաշտում և ծառայում գլխավոր հաճախորդապանին:
Փաշինյանի ու Գեղամյանի «բռնցքամարտը» շատ խորհրդանշական է. դա ցույց է տալիս հաճախորդաց սերնդափոխությունը: Գեղամյանն իրենը արեց 2003-ին և 2008-ին ու ստացավ իր «պատվավոր» տեղը ՀՀԿ ցուցակում:
Գեղամյանի «դարաշրջանը» ավարտվել է, իսկ ահա Նիկոլը վերԵԼՔի մեջ է, քանզի դեռ ահագին մարդու կարող է խաբել, որ ընդդիմադիր է:
Գեղամյանի ու Փաշինյանի բախումը խորհրդանշական էր նաև մեկ այլ առումով: Բ26-ից ուղղորդվող հակառուսական քարոզչության ֆոնին ուշագրավ էր «արևմտամետ» և «ռուսամետ» հաճախորդների կռիվը: Կրեմլում թող տեսնեն, թե ինչպես է ՀՀԿ ղեկավարը կռիվ տալիս «արևմտամետների» դեմ: Գեղամյանն իր բռունցքներով պետք է վկայի, որ «ֆալշ» չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու «ԵԼՔ»-ական այս գործողությունների մեջ: Բայց ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չեմ հավատում:
Հավատում եմ միայն մեկ բանի՝ Գեղամյանն ու Փաշինյանն անկեղծ են իրար «տվել», քանզի բնության մեջ ամենադաժան բախումը ներտեսակայինն է:
Ներտեսակային բախում

Պետրոս Ալեքսանյան