Աշխարհ

05.10.2017 09:52


Ադրբեջանական սկանդալում ներգրավված անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանական սկանդալում ներգրավված անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն. ԵԽ պատգամավոր

Կոռուպցիայի, գումարների լվացմանն առնչվող ապօրինի գործողություններում ներգրավված բոլոր անհատները պետք է հետաքննվեն, ներառյալ՝ «Ադրբեջանի լվացքատան» դեպքը, որում նաեւ բուլղարացի անհատի անուն է շրջանառվում:

Նման համոզմունք է հայտնել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը:

«Եթե կան նրանց ներգրավվածության մասին վկայող ծանրակշիռ ապացույցներ, ապա այդ անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն: Դատարանները պետք է ապահովեն, որ ֆինանսական, քաղաքական ոլորտներում իրականացված քրեական գործողությունները օրենքի համաձայն ենթարկվեն պատասխանատվության անաչառ դատավորների կողմից:

Կոռուպցիան եւ գումարների լվացումը խնդիրներ են, որոնք սովորաբար ունենում են միջսահմանային ազդեցություն, հետեւաբար միջազգային հանրությունը պետք է ամբողջապես պայքարի դրանց դեմ»,-ասաց ԵԽ պատգամավորը:

Հիշատակելով հայտնի «Պանամայի փաստաթղթեր»-ի հետ կապված սկանդալը՝ Անդրեյ Կովաչեւը նշել է, որ Եվրամիության մակարդակով փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը