Ու այսպիսի անկումային-մինորային լարի վրա ընկած՝ հանգիստ գուժում են պետության անպաշտպանվածության ու հնարավոր վախճանի մասին
Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանն ասում է՝ ապագայում կարող է հայկական պետություն չլինել, իսկ եկեղեցին կմնա: Իշխող ուժի խոսնակ Շարմազանովն էլ ասում է՝ Հայաստանը միայնակ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը: Մեկը հոգևոր դասն է ներկայացնում, մյուսը՝ քաղաքական: Ու այսպիսի անկումային-մինորային լարի վրա ընկած՝ հանգիստ գուժում են պետության անպաշտպանվածության ու հնարավոր վախճանի մասին՝ ակամա բացահայտելով գործող իշխանության ավերիչ գործունեության հնարավոր հետևանքները: Իշխանություն, որը տարիներ շարունակ պետություն պահելը շփոթել է «ռազմահայրենասիրական» պաթոսը քոքելու, հարսանիքա-կնունք-ծնունդային տաշի-տուշիներին պարտաճանաչ մասնակցելու և քավոր կանգնելու հետ՝ այդ անվերջանալի զեխության շրջանակում բարձր մակարդակով իրականացնելով սեփական անվտանգությունն ու պաշտպանվածությունը...
Ու այսպիսի անկումային-մինորային լարի վրա ընկած՝ հանգիստ գուժում են պետության անպաշտպանվածության ու հնարավոր վախճանի մասին
Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանն ասում է՝ ապագայում կարող է հայկական պետություն չլինել, իսկ եկեղեցին կմնա:
Իշխող ուժի խոսնակ Շարմազանովն էլ ասում է՝ Հայաստանը միայնակ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը:
Մեկը հոգևոր դասն է ներկայացնում, մյուսը՝ քաղաքական:
Ու այսպիսի անկումային-մինորային լարի վրա ընկած՝ հանգիստ գուժում են պետության անպաշտպանվածության ու հնարավոր վախճանի մասին՝ ակամա բացահայտելով գործող իշխանության ավերիչ գործունեության հնարավոր հետևանքները:
Իշխանություն, որը տարիներ շարունակ պետություն պահելը շփոթել է «ռազմահայրենասիրական» պաթոսը քոքելու, հարսանիքա-կնունք-ծնունդային տաշի-տուշիներին պարտաճանաչ մասնակցելու և քավոր կանգնելու հետ՝ այդ անվերջանալի զեխության շրջանակում բարձր մակարդակով իրականացնելով սեփական անվտանգությունն ու պաշտպանվածությունը...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից