Հաստիքային ՀՀԿ-ականները, այսինքն նրանք, ովքեր «ի պաշտոնե» պետք է փառաբանեն ու գովերգեն Սերժ Սարգսյանին (նույն զանգվածը նույն էնտուզիազմով 2000-ին պահանջում էր նույն Սերժ Սարգսյանի հրաժարականը. Աշոտյանն ու մյուսները չէին հասցրել հրաժարական պահանջել, քանզի դեռ երիտասարդ էին ու չէին աճել այնքան, որ պահանջողների թիմում հայտնվեին), պարբերաբար հայտարարում են, թե ՀՀԿ ղեկավարին 2018-ի ապրիլից հետո տեսնում են պետական կառավարման գագաթնակետին: Աչքով-ունքով հասկացնում են, թե բա նա պետք է լինի վարչապետը:
Սրանք շուտասելուկի պես պարբերաբար կրկնում են, որ իշխանությունը պատկանելու է ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին՝ դրա նախագահի գլխավորությամբ:
Նկատենք, որ այդ հայտարարությունները յուրօրինակ սպառնալիք են: Ուզում են ասել, որ այն, ինչ ունեցել ենք 2008-ից սկսած (երբ Սարգսյանը հայտնվել է պետական կառավարման գագաթնակետին)՝ շարունակվելու է նաև 2018-ից հետո:
Իսկ ի՞նչ ենք ունեցել 2008-ից սկսած: Թվարկենք միայն մի քանիսը՝
Զուտ ՀՀԿ-ական սպառնալիք

1.տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտություն՝ չարաբաստիկ հետևանքներով,
2.«նախաձեռնողական» արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով բռնկված ապրիլյան քառօրյա պատերազմ՝ մարդկային ու տարածքային կորուստներով,
3.տնտեսական անկման միջազգային հակառեկորդ՝ աղքատության կտրուկ աճի, կապիտալի փախուստի, ներդրումների կրճատման և սարսափելի չափերի հասնող արտագաղթի զուգորդմամբ:
Այս երեք կետերն արդեն բավարար են, որպեսզի ՀՀԿ-ականների ասածը որպես սպառնալիք ու նաև՝ ՀՀ-ի դատավճիռ համարվի: Բայց դե վերջնական խոսքը հանրությանն է:
Հայկ Ուսունց