Լրահոս

28.01.2010 13:54

Սերժ Սարգսյանը Հայկական բանակի օրվա կապակցությամբ պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 25-ի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,  իսկ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Դավթյանին' գեներալ-մայորի զինվորական կոչում:

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով պարգեւատրվածներին Հայկական բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության կառավարական  պարգեւների ու բարձրագույն զինվորական կոչումնե­րի արժանանալու կապակցությամբ' նախագահ Սարգսյանն ասել է. «Այս պարգեւներով մեր երկիրն ու ժողովուր­դը իր գնահատականն ու վերաբեր­մունքն է արտահայտում այն մարդկանց հանդեպ, ովքեր անձնվիրաբար ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր կամավոր իրենց կյանքը դարձրել են առաքելություն՝ ուղղված պաշտպանության ու խաղաղության պահպանման նվի­րա­կան գործին։

Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր ար­ձա­նագրած հաջողությունների հա­մար, իսկ ձեր հաջողություններով մեր երկիրը դառնում է ավելի ամուր թե՛ առարկա­յորեն, թե՛ հոգե­բանորեն, թե՛ քաղաքականապես։

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խա­ղաղ ու բնականոն աշխատանք եւ իհարկե,  Հայոց բա­նակի մարտունակության անշեղ բարձրա­ցում, ինչը կախված է նաեւ ձեր ամենօրյա աշխատանքի որակից ու ծավալից»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։