Քաղաքական

04.10.2017 10:12


ՀՀ ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

ՀՀ ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

ՀՀ ԱԺ-ում այսօր քվեարկության է դրվել «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի (Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0) վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը։

Այն մերժվել է 10 կողմ, 79 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ինչպես և նախապես հայտարարել էին, ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները նախագծին դեմ են քվեարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը