Կարծիք

04.10.2017 07:39


ՀՀ նոր Սահմանադրությունը, պարզվում է, շումերական սեպագիր արձանագրություն է

ՀՀ նոր Սահմանադրությունը, պարզվում է, շումերական սեպագիր արձանագրություն է

ՀՀ նոր Սահմանադրությունը, պարզվում է, շումերական սեպագիր արձանագրություն է, որը կարող են վերծանել մեկ-երկու հոգի:
Դրանցից մեկը Հրայր Թովմասյանն է, որն ասում է՝ 2018-ին Անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը, ով երկրի առաջին դեմքն է լինելու:
Մինչ տարբեր քաղաքագետներ փորձում էին կանխատեսել 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանի ապագան՝ ենթադրություն հայտնելով, որ հնարավոր է՝ նա ընտրի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, «շումերական սեպագիր արձանագրությունը» այլ բան է բացահայտում. երկու պաշտոն մեկտեղված է մեկ անձի մեջ:
Շումերական սեպագրերից գլուխ հանող Գալուստ Սահակյանը հենց այնպես չէր ասում, որ «Սերժ Սարգսյանին փոխարինող երկրորդը չկա» :
Միանգամից ԱԺ նախագահի պաշտոնն էլ միացրեք էն երկուսին, սրան էլ գումարած՝ ՀՀԿ նախագահի պաշտոնը (եղա՞վ չորս) ու բոլորը տվեք անփոխարինելիին:
Թե չէ՝ երկու պաշտոնով առաջին դեմք «զանիտ անելը» մի տեսակ էն չի...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը