Քաղաքական

03.10.2017 14:54


ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են քվեարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն

ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են քվեարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն

ՀՀ ԱԺ նիստում այսօր քննարկվել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ խմբակցության առաջարկը։

ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին էլ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 10 դեմ, 1 կողմ ձայներով մերժել էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասներն ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծելու «Ելք» խմբակցության առաջարկը։

Կողմ քվեարկողը «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն էր։ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը դեմ էին քվեարկել։

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն էլ հանձնաժողովում 2 ամսով հետաձգվել էր՝ զեկուցող Էդմոն Մարուքյանի բացակայության պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը